Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայտնի են առաջին կիսամարաթոնի հաղթողները (լուսանկարներ)

Հայտնի են առաջին կիսամարաթոնի հաղթողները (լուսանկարներ)
03.10.2015 | 21:14

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը: Այն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի (ՀԱՖ) կողմից կազմակերպված միակ միջազգային վազքարշավն է:
Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:
Առաջին կիսամարաթոնն իր մասնկացությամբ պատվել էր ֆուտբոլային լեգենդ հայազգի Յուրի Ջորկաեֆը՝ եղբոր հետ միասին, ով մասնակցեց 2,5 կիլոմետր երկարությամբ վազքարշավին:
Ողջ միջոցառմանը վազքուղի էին դուրս եկել 4717 վազորդներ և 93 կամավորներ: Ուրախ ենք, որ չնայած մարզիկների թիվը մեծ էր, սակայն որևէ լուրժ վնասվածքներ, միջադեպեր չեն գրանցվել և վազորդները հետևել են միջազգային բոլոր կանոններին:
Միջոցառումը մեկնարկեց Հանրապետության հրապարակից և ներառեց 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2x10,550 կմ), 5 կմ վազք և 12-15 տարեկան դպրոցականների համար՝ 2,5 կմ վազք:
5 կմ տարածության վազքի աղջիկների հաղթողը Վանաձորի ներկայացուցիչ Լիլիթ Սուրաջյանն էր, իսկ տղաների առաջատարն է Երվանդ Մկրտչյանը (Գյումրի):
10,5 կմ փոխանցավազքում լավագույնները Լիլիթ Հարությունյանը և Աննա Քարհանյանը, Մուշեղ Շահվերդյանը և Վահե Իվանյանն էին:
Գլխավոր վազքուղու՝ 21.1 կմ տարածության տղաների պայքարում առաջինը եզրագիծը հատեցին Սերգեյ Լուկինը (Ռուսաստան), Քրիստիան Ստոյանը (Ռումինիա) և Արաբո Հազարյանը (Իրան, Թեհրան): Աղջիկների պայքարում 21 կմ տարածության վազքում առաջինը եզրագծին հասան Իրինա Սերգեևնան (Ռուսաստան), Կատյա Կարմանենկոն (Ուկրաինա) և Անդրեա Պրիշկուն (Ռումինիա):
Երևանյան առաջին կիսամարաթոնի մրցանակային ֆոնդը կազմում էր 6 միլիոն դրամ: Առաջին տեղ գրաված մարզիկները ստացան համապատասխանաբար 1 միլիոն դրամ:

Հ.Գ. Կազմակերպիչները տեղեկացնում են, որ Հանրային հեռուստաընկերությամբ և այլ ԶԼՄ-ներով Երևանի կենտրոնական փողոցների փակման մասին տեղեկությունը տարածվել է, այդ մասին նաև տեղեկացվել են համապատասխան գերատեսչությունները, սակայն, ցավոք տեխնիկական պատճառներով տեղեկատվությունը չի տարածվել սահմանված կարգով, որի առիթով կազմակերպիչները և անձամբ պարոն Ռոբերտ Էմմիյանը հայցում են բոլոր բնակիչների ներողամտությունը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ

呪€櫭冣€毭⑩偓拧脙茠脗漏脙鈥毭偮┟冣€毭偮疵兤捗偮┟冣€毭⑩€灺⒚冣€毭⑩偓聽脙茠脗篓脙鈥毭吢犆冣€毭⑩偓鈩⒚兤捗偮ッ冣€毭偮嵜冣€毭偮/1748077463" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո